ՊՍԺ-ի գլխավոր մարզիչը՝ Չեմպիոնների լիգայի եզրափակչում հшղթանակի մասին

Դիտում ՝ 29 595

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն բացատրել է, թե ինչպես է իր թիմը կարողացել Չեմպիոնների լիգայի եզրափակչում խոշոր հաշվով հաղթել Միլանի «Ինտերին» (5-0):

«Փարիզցիները տարան իրենց երկար սպասված առաջին հաղթանակը մրցաշարում: ՊՍԺ-ն երբեք չէր հաղթել Չեմպիոնների լիգան, և ես փորձեցի նվազեցնել թիմի վրա ճնշումը հանդիպումից առաջ: «Ինտերը» շատ ուժեղ մրցակից է, բայց մենք հիանալի էինք պրեսինգ անում:

Մեր յուրաքանչյուր ֆուտբոլիստ կատարելագործվել է այս մրցաշրջանում: Մենք շատ լավ էինք պատրաստվել հանդիպմանը, կարողացանք բարձր ինտենսիվությամբ պրեսինգ անել:

Ուսման Դեմբելեն անընդհատ ճնշում էր գործադրում «Ինտերի» պաշտպանների և դարպասապահի վրա»,- ասել է Էնրիկեն և հավելել․ «Վերջապես, մենք դա արեցինք, հիանալի զգացողություն է»։

Հիշեցնենք՝ Չեմպիոնների լիգայի խաղարկության 2024/25 մրցաշրջանի եզրափակիչում ֆրանսիական ՊՍԺ-ն Մյունխենի «Ալիանս Արենա» մարզադաշտում 5։0 հաշվով ջախջախեց Միլանի «Ինտերին»՝ պատմության մեջ առաջին անգամ նվաճելով եվրոպական ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր գավաթը։ Սա առաջին դեպքն է, երբ գլխավոր եվրագավաթային մրցաշարի եզրափակիչում հաղթող թիմը 5 գոլի առավելություն է ունենում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ինտերի» նախագահը և մարզիչը մեկնաբանել են Չեմպիոնների լիգայի եզրափակչում կրած պարտությունը։

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment