ԵՏՀ կոլեգիայի նախագահը հոբելյանի կապակցությամբ շնորհավորել է ՀՀ վարչապետին

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը շնորհավորել է ՀՀ վարչապետ, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանին 50-ամյակի կապակցությամբ։

«Դուք նշանակալի ներդրում եք ունենում Եվրասիական տնտեսական միությունում կառուցողական և փոխշահավետ համագործակցության ամրապնդման գործում»,-ասված է շնորհավորական ուղերձում։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և իր անունից Բակիտժան Սագինտաևը Նիկոլ Փաշինյանին մաղթել է առողջություն և հետագա հաջողություններ՝ ի շահ Հայաստանի և նրա քաղաքացիների։

Leave a Comment