550 վանաձորցի մասնակցել է «Կրթվելը նորաձև է» շարժման 35-րդ հանդիպմանը. լուսանկարներ

Մայիսի 31-ին տեղի է ունեցել «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը Վանաձորի Շառլ Ազնավորի անվան մշակույթի պալատում։

542.jpg (74 KB)

«Սա արդեն շարժման 35-րդ հանդիպումն էր, որին մասնակցեցին 550 վանաձորցիներ` կրթարշավին միացած գաղափարակիցների թիվը հասցնելով 6618-ի։

543.jpg (94 KB)

Հանդիպումը բացեց ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը իր «Մնացել ենք 5-րդ դարում» բանախոսությամբ, որին հաջորդեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկու բանախոսությունները` «Իմանալ` ինչպես» և «Իրական Հայաստան» խորագրերով:

544.jpg (74 KB)

Տիկին Հակոբյանն իր բանախոսության ընթացքում պատմական ակնարկներ անելով և մեր մեծերին ցիտելով`  նշեց, որ այն հնարավորություններն ու միջոցները, որ հիմա ունենք, երբեք չեն եղել: Ելույթներին հաջորդեց երաժշտական գեղեցիկ դադար՝ «ՔԱՄԱՆՉԱ» ժողովրդական նվագարանների համույթի, երգիչ Արﬔն Ներսիսյանի, Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլի կողմից:

545.jpg (106 KB)

Իր բանախոսություններում վարչապետն ընդգծեց. «Ուզում ես փոխել կյանքդ՝ փոխիր ինքդ քեզ, ուզում ես փոխել միջավայրդ՝ փոխիր ինքդ քեզ,  ուզում ես փոխել շրջապատիդ մարդկանց՝ փոխիր ինքդ քեզ»։  Օգտվելով հայրենակիցների հետ անմիջական շփման այս հնարավորությունից `  նա նաև անդրադարձավ իրական Հայաստանի գաղափարախոսությանը` ընդգծելով յուրաքանչյուրի պարտավորությունն ու կարևորությունը երկրի զարգացման գործում։

546.jpg (144 KB)

Հարցուպատասխանի հատվածը առանձնացավ ակտիվությամբ և վանաձորցիների առանձնահատուկ ջերմությամբ: Մասնակիցները բարձրայնեցին հարցեր մշակութային կյանքում աշակերտների ներգրավածության, օնլայն հարթակներում տիրող խոսքի ազատության, կրթության դերի մասին:

547.jpg (119 KB)

Շարժմանը մասնակցելու և առաջիկա միջոցառումների և նախաձեռնությունների մասին առաջինը իմանալու համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտը` https://forms.gle/14TU9paSzmZrKeps5

  • հունիսի 4 – Երևան
  • հունիսի 7 – Սիսիան
  • հունիսի 8 – Գորիս
  • հունիսի 15 – Արտաշատ
  • հունիսի 21 – Մարալիկ
  • հունիսի 28 – Երևան
  • հուլիսի 6 – Աշտարակ
  • հուլիսի 13 – Մարտունի»,- ասվում է հիմնադրամի հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Leave a Comment