Չեմպիոնների լիգայի ամենաարդյունավետ ֆուտբոլիստները — Armsport.am

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Սերու Գուիրասին ու «Բարսելոնայի» վինգեր Ռաֆինյան դարձան 2024/25 թվականների Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուներ։

Նրանք 13-ական գոլ են խփել ՉԼ-ի այս մրցաշրջանում։

«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը և «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին լավագույն քառյակում են՝ 11-ական գոլով։

«Բարսելոնայի» վինգեր Ռաֆինյա Դիասը Չեմպիոնների լիգայում լավագույնն է գոլային փոխանցումների քանակով։ Բրազիլացին 14 հանդիպմանը ինը գոլային փոխանցում է կատարել թիմակիցներին։ Նա մրցաշարի ամենաարդյունավետ ֆուտբոլիստն է գոլ+փոխանցում համակարգով՝ 22 միավոր։

ՊՍԺ-ն դարձավ 2024/25 թվականների Չեմպիոնների լիգայի հաղթող՝ եզրափակչում հաղթելով «Ինտերին» (-0): Փարիզցիները իրենց պատմության մեջ առաջին անգամ նվաճեցին այս տիտղոսը։

Leave a Comment