
Փաստաբան Վահան Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով. «Հայտնի զույգի երեկվա գրառումները կպան մեր ամենանուրբ լարերին:
Մեր արձագանքը համաչափ էր. կազմակերպված բարձրացանք մեր ֆեյսբուքյան պատերին ու դատապարտեցինք, բարձրագոչ աղաղակեցինք, հայտարարություններ արեցինք և այլն:
Անցավ մեկ օր, հույզերի փոթորիկը մարեց ու դադարեց :
Ասածս ինչ է. եկեք ազգովի իջնենք մեր ֆեյսբուքյան պատերից, վերադառնանք իրական Հայաստան ու փորձենք ինչ որ բան անել:
Սա իրենց հարթակն է, էստեղ մենք անելիք չունենք, էստեղ մենք պարտվել ենք ու պարտվելու ենք»:
Աղբյուրը` Վահան Հովհաննիսյան