Մայիս 31,2025 14:37
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի հետ:
Նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Սենատի հետևողական աջակցությունը Հայաստանին՝ ընդգծելով Ժիլբեր-Լյուկ Դըվինազի կարևոր ավանդը Հայաստան-Ֆրանսիա բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում: Կարևորվել է երկու երկրների միջև առկա խորհրդարանական սերտ փոխգործակցությունը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը և Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցությանը:
Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-ԵՄ գործընկերության հետագա խորացման հնարավորությունները:
ՀՀ ԱԳՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)