Ուջան գյուղի բնակիչը ապօրինի պահվող հրազենը ներկայացրեց ոստիկանություն

ՆԳՆ ոստիկանության ծառայողները հետևողականորեն շարունակում են բնակչության հետ բացատրական աշխատանքներն ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու բացատրական աշխատանքները:

Արդյունքում մայիսի 27-ին ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձման դեպք է գրանցվել Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում: Ուջան գյուղի 46-ամյա բնակիչը համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում բաժին է ներկայացրել ողորկափող հրազեն:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:

«Կրկին հորդորում ենք կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը: Նման դեպքերում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից»,-հայտնում են ոստիկանությունից։

Leave a Comment