Կուզենաի պատկերացնել որևէ մահմեդական առաջնորդի ֆիզիկական վիճակը, եթե նա որևէ թեկուզ թերություններով մզկիթ անվաներ «խոզաբուն»

Հատուկ տեղադրում եմ Արցախի եկեղեցիների ու վանքերի անվանական ցանկը , ոչ թե ընդհանուր թիվը: Անվանական ու տարեթվերով ծանոթացեք, թե ինչ ահռելի հայկական հոգևոր ժառանգություն ու արժեք է դավաճանել ու հանձնել ու հիմա էլ ոչ կարգինը անվանում է «չուլան»: Խնդիրը այո հենց այն է, որ ոչ կարգին և պատշաճ եկեղեցու համար ջանք պետք է դնել, այլ ոչ թե այն անվանարկել «չուլան»:

Կուզենաի պատկերացնել որևէ մահմեդական առաջնորդի ֆիզիկական վիճակը, եթե նա որևէ թեկուզ թերություններով մզկիթ անվաներ «խոզաբուն»: Քաղաքական այլասերումը ոչ միայն խոսքի մեջ է, այլ նաև մտքի: Շատ արագ «բարձրաշխարհիկ կեղծ էսթետ» դարձածի միտքն ավելի ու ավելի է վերածվել չուլանի, քանի որ խարանից ազատվելու փորձերն ավելի ու ավելի անհաջող ու անփառունակ են դարձել:

Եթե Արցախում այս եկեղեցիներն ու վանքերը հանձեցին ֆիզիկապես, ապա Հայաստանում դրանք հանձնվում և նսեմացվում են առայժմ վերբալ որակումներով: Կարդացեք այս ցանկը: Կարդացեք և իմացեք լքված ու դավաճանված հայկականության այս ցանկն անվանական ոչ թե թվերով:

  • Գանձասարի վանք (4-րդ դար)
  •  Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (1216-1238
  •  Դադիվանք (4-րդ դար) և Կաթողիկե (9-11-րդ դար)
  •  Ամարասի վանք (4-րդ դար)
  •  Ծիծեռնավանքի Սուրբ Գևորգ (4-5-րդ դար)
  •  Գտչավանք (4-13-րդ դար)
  •  Եղիշե Առաքյալի վանք (Ջրվշտիկ) (5-րդ դար), Մատաղիս
  •  Վանքասարի Սպիտակ խաչ (5-րդ դար)
  •  Դիզափայտի Կատարո վանք և Սուրբ Աստվածածին (5-րդ դար)
  •  Հացի Բռի եղցի (7-17 դար)
  • Մոխրենիսի Օխտը դռնե վանք (7-17-րդ դար)
  • Քոլատակի Սուրբ Հակոբավանք (9-րդ դար)
  • Ցորի Սուրբ Ամենափրկիչ (9-րդ դար)
  • Ծմակահողի Սուրբ Ստեփանոս (9-10-րդ դար)
  • Հադրութի Վանք գյուղի Սպիտակ խաչ վանք (10-րդ դար)
  • Ճարտարի Եղիշա Կուսի անապատ (12-րդ տուր)
  • Ճանկաթաղի Սուրբ Գևորգ (12-րդ դար)
  • Խոթավանք (12-13-րդ դար)
  • Քարվաճառի Սուրբ Աստվածածին, կուսանաց անապատ (12-13 րդ դար)
  • Պողոսագոմերի Սուրբ Ամենափրկիչ (12-13-րդ դար)
  • Մսմնայի Շոշկավանք Սուրբ,Աստվածածին (13-րդ դար)
  • Հոռեկա վանք (13-րդ դար)
  • Կավաքավանք (14-րդ դար)
  • Ավետարանոց Սուրբ Գայանե, կուսանաց անապատ (1616)
  • Հադրութի Սուրբ Հարություն (1621)
  • Փիրումաշեն (1641)
  • Ավետարանոցի Սուրբ Աստվածածին (1651)
  • Խաչմաչի Սուրբ Ստեփանոս (1654)
  • Շոշի Նոր եկեղեցի (1655)
  • Բերդաձորի Սուրբ Պանդալեոն (Պարին Պիժ) (1658)Մոշխմհատի Ղևոնդյանց անապատ (1658)
  • Հակի Սուրբ Մինաս (1673)
  • Հերհերի Սուրբ Գրիգորիս եկեղեցի (1676)
  • Ծակուռիի Ծաղկավանքի Սուրբ Աստվածածին (1682)
  • Երիցմանկանց վանք (1691)
  • Քաշունիքի Մասրիկ եկեղեցի (1694)
  • Անապատ Սուրբ Ամենափրկիչ (Նապատ) (17-րդ դար)
  • Հոչանց Սուրբ Ստեփանոս (17-րդ դար)
  • Բովուրխանի վանքային համալիր (17-րդ դար)
  • Տողի Սուրբ Հովհաննես Մկրտիչ (1736)
  • Խնածախի Սուրբ Աստվածածին (1740)
  • Պադարայի Սուրբ Ստեփանոս (18-րդ դար)
  • Մուշկապատի Սուրբ Աստվածածին (18-րդ դար)
  • Դաշուշենի Սուրբ Աստվածածին (1843)
  • Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ (1847)
  • Ննգիի Սուրբ Աստվածածին (1853)
  • Մարտակերտի Սուրբ Հովհաննես Կարապետ (1857)
  • Այգեստանի Սուրբ Աստվածածին (1860)
  • Քարին Տակի Սուրբ Աստվածածին (1862)
  • Շուշիի Սուրբ Ամենափրկիչ (1868-1887)
  • Աշանի Սուրբ Աստվածածին (1896)
  • Աստղաշենի Սուրբ Գևորգ (1898)
  • Մատաղիսի Սուրբ Գևորգ (1898)
  • Թալիշի Սուրբ Աստվածածին (19-րդ դար)
  • Կարմրակուճի Սուրբ Ամենափրկիչ (19-րդ դար)
  • Քարագլխի Սուրբ Աստվածածին (19-րդ դար)
  • Նոր Շենի Սուրբ Հովհաննես Մկրտիչ (19-րդ դար)
  • Հաղորտիի Սուրբ Աստվածածին (19-րդ դար)
  • Խնուշինակի Սուրբ Աստվածածին (19-րդ դար)
  • Կոլխոզաշենի Սուրբ Աստվածածին (19-րդ դար)
  • Կաղարծիի Սուրբ Թարգմանչաց (19-րդ դար)
  • Լուսաձորի Սուրբ Աստվածածին (19-րդ դար)
  • Սարուշենի Սուրբ Ամենափրկիչ (19-րդ դար)
  • Կարմիր գյուղի Սուրբ Աստվածածին (19-րդ)
  • Խաչենի Սուրբ Ստեփանոս (19-րդ դար)
  • Բերդաձորի Սուրբ Հռիփսիմե (19-րդ դար)
  • Ներքին Հոռաթաղի Սուրբ Աստվածածին (1904)
  • Առաքյուլի Սուրբ Աստվածածին (1907)
  • Բերձորի Սուրբ Համբարձման (1998)
  • Աղավնոյի Սրբոց Նահատակաց (2002)
  • Ասկերանի Սուրբ Աստվածածին (2002)
  • Մարտունու Սուրբ Ներսես Մեծ (2004)
  • Եղծահողի Սուրբ Գևորգ (2006)
  • Հարությունագոմերի Սուրբ Սարգիս (2006)
  • Զագլիկի Սուրբ Անտոն (2007)
  • Ստեփանակերտի Սուրբ Հակոբ (2007)
  • Ներքին Հոռաթաղի Սուրբ Գևորգ (2012)
  • Վաղուհասի Սուրբ Աստվածածին (2012)
  • Քարագլխի Սուրբ Հովհաննես Մկրտիչ (2013)
  • Մեծ Շենի Սուրբ Գևորգ (2013)
  • Ճարտարի Սուրբ Վարդանանց (2018)
  • Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին տաճար (2006-2019)

քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Leave a Comment