
Դիտում ՝ 22 559
Պորտուգալացի աստղ Կրիշտիանու Ռոնալդուն, որը ներկայումս հանդես է գալիս «Ալ-Նասրի» կազմում, հնարավոր է տեղափոխվի Սաուդյան Արաբիայի մեկ այլ առաջատար ակումբ՝ «Ալ-Հիլալ»։ Այս մասին տեղեկացնում է Foot Mercato-ն։
Չնայած այն բանին, որ «Ալ-Նասրը» մրցաշրջանն ավարտել է երրորդ հորիզոնականում, Ռոնալդուն երկրորդ տարին անընդմեջ դարձել է առաջնության լավագույն ռմբարկուն։ Նրա գործող պայմանագրի ժամկետը լրանում է հունիսի 30-ին։
Ըստ աղբյուրի՝ «Ալ-Նասրը» ցանկություն ունի պահպանել Ռոնալդուին թիմում և արդեն առաջարկել է պայմանագրի երկարաձգում։ Սակայն հարձակվողը բաց չէ նոր առաջարկների համար և լուրջ է դիտարկում «Ալ-Հիլալ» տեղափոխվելու տարբերակը։ Նշենք, որ «Ալ-Հիլալը» պատրաստվում է մասնակցել Աշխարհի ակումբային առաջնությանը, որը կմեկնարկի հունիսի 15-ին։
Կիսվել սոց․ ցանցերում