Լաչինում մեկնարկել է Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի ղեկավարների գագաթնաժողովը, հայտնում է «Ազատություն»-ը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր բացման խոսքում մեկ անգամ ևս երախտագիտություն է հայտնել Անկարային և Իսլամաբադին «44-օրյա հայրենական պատերազմի ընթացքում Ադրբեջանին ցուցաբերած քաղաքական ու բարոյական աջակցության համար»։ Ալիևը հատուկ ընդգծել է Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի միջև ռազմական համագործակցության կարևորությունը։
«Պաշտպանական ոլորտում իրականացվող համատեղ քայլերը մեր գործընկերության կարևորագույն ուղղություններից են։ Համատեղ զորավարժությունները և ռազմատեխնիկական ոլորտում իրականացվող նախագծերն ամրապնդել են մեր բանակի ներուժը», – հայտարարել է Ալիևը։
Հիշեցնենք՝ ադրբեջանական մամուլն ավելի վաղ գրել էր, որ Ալիևը, Էրդողանը և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը կբացեն նոր միջազգային օդանավակայան օկուպացված Բերձորում (Լաչին)։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: