ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը հայտարարել է, լարվածությունը Սյունիքի մարզի շուրջ պահպանվում է. հայտնում է Ինտերֆաքսը:
ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստում Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովն ասել է. «արտատարածաշրջանային երկրներն ավելի ակտիվ են դառնում Հարավային Կովկասում։ Նրանց նպատակը անվտանգությունը ամրապնդելը չէ, այլ այստեղ իրենց ազդեցությունն ընդլայնելը»:
Բելոուսովը նաև մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական չկարգավորված հարաբերությունների վերաբերյալ։
«Լարվածությունը Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ պահպանվում է», – ասել է Բելոուսովը՝ նշելով Մոսկվայի շահագրգռվածությունը Բաքվի և Երևանի կողմից խաղաղության պայմանագիր կնքելու հարցում։
«Մենք պատրաստ ենք ամեն կերպ նպաստել դրան», – ասել է նա։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: