Ինձագին «Ալ Հիլալի» առաջարկի ֆոնին պահանջներ է ներկայացրել «Ինտերին»

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալից» ստացած խոշոր առաջարկի ֆոնին պահանջներ ունի միլանյան ակումբից` նոր պայմանագիր ստորագրելու համար, Football Italia-ի հաղորդմամբ` ասել է «Ինտերի» նախագահ Ջուզեպե Մարոտան:

«Ինձագին ակումբից որոշակի բաներ է պահանջում: Մենք լավատեսորեն ենք տրամադրված: Այժմ կենտրոնացած ենք Չեմպիոնների լիգայի եզրափակչի վրա»,- ասել է Մարոտան:

Իտալացի մասնագետը 2021 թվականի հուլիսից է գլխավորում «Ինտերը», նրա գործող պայմանագրի ժամկետը կսպառվի 2026 թվականի հուլիսի 1-ին:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի ՊՍԺ – «Ինտեր» եզրափակիչը տեղի կունենա մայիսի 31-ին Մյունխենում:

Leave a Comment