Ամենաարդյունավետ ֆուտբոլիստները թոփ լիգաներում՝ գոլ և փոխանցում համակարգով․ Մրցաշրջանի ամփոփում

«Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահը թոփ-5 լիագներում ամենաարդյունավետ ֆուտբոլիստն է այս մրցաշրջանի արդյունքներով։

Նա իր ակտիվում ունի 47 միավոր գոլ+գոլային փոխանցում համակարգով։

Երկրորդ ու երրորդ տեղերն այս ցուցանիշով զբաղեցնում են «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը և «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Օմար Մարմուշը։

Թոփ-5 լիգաների ամենաարդյունավետ ֆուտբոլիստներն այս պահի դրությամբ․

1. Մոհամեդ Սալահ. Լիվերպուլ — 47 (29+18)
2. Հարի Քեյն. Բավարիա — 36 միավոր (26+10)
3-4․ Օմար Մարմուշ. Մանչեսթեր Սիթի/Այնտրախտ — 34 (22+12)
3-4․ Կիլիան Մբապե. Ռեալ — 34 (31+3)
5․ Մատեո Ռետեգի. Ատալանտա — 33 (25+8)

Նշենք, որ Կիլիան Մբապեն իր հերթին նվաճեց «Ոսկե խաղակոշիկը»։ Ֆրանսիացին Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում՝ «Ռեալ Մադրիդի» կազմում իր առաջին մրցաշրջանում, խփել է 31 գոլ, ինչը լավագույն արդյունքն է թոփ-5 լիգաներում։

Մբապեն 3.5 միավորով առաջ անցավ «Սպորտինգի» շվեդ հարձակվող Վիկտոր Դյոկերեշից, ով խփել է 39 գոլ։ «Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահը Պրեմիեր լիգայում 29 գոլով զբաղեցրեց երրորդ տեղը։

«Ոսկե խաղակոշիկի» վարկանիշային աղյուսակը․

1. Կիլիան Մբապե (Ռեալ Մադրիդ/Ֆրանսիա), 31 (գործակիցը՝ 2) – 62 միավոր;

2. Վիկտոր Դյոկերեշ (Սպորտինգ/Շվեդիա), 39 գոլ (գործակիցը՝ 1.5) – 58.5;

3. Մոհամեդ Սալահ (Լիվերպուլ/Եգիպտոս), 29 (2) – 58;

4. Ռոբերտ Լևանդովսկի (Բարսելոնա/Լեհաստան), 27 (2) – 54;

5. Հարի Քեյն (Բավարիա/Անգլիա), 26 (2) – 52;

6. Մատեո Ռետեգի (Ատալանտա/Իտալիա), 25 (2) – 50;

7. Ալեքսանդր Իսակ (Նյուքասլ/Շվեդիա), 23 (2) – 46;

8. Էրլինգ Հալանդ (Մանչեսթեր Սիթի/Նորվեգիա), 22 (2) – 44;

8. Օմար Մարմուշ (Այնտրախտ Ֆրանկֆուրտ և Մանչեսթեր Սիթի/Եգիպտոս), 22 (2) – 44;

10. Միկա Բիերե (Շտուրմ և Մոնակո/Դանիա), 24 (1.5 և 2) – 42.5։

Leave a Comment