Գերմանիայի գավաթի եզրափակիչը տեղի ունեցավ շաբաթ երեկոյան։ «Շտուտգարտը» 4-2 հաշվով հաղթեց «Արմինիային» և նվաճեց գավաթը։
Բացի այդ, շվաբացիները նաև ստացան Եվրոպա լիգայի ուղեգիր հաջորդ մրցաշրջանի համար։
Այսպիսով, այժմ որոշվել են բոլոր թիմերը, որոնք հաջորդ մրցաշրջանում կներկայացնեն Գերմանիան եվրոպական մրցաշարերում։ Ցանկը ներկայացված է ստորև.
Չեմպիոնների լիգա. Բավարիա, Բայեր, Այնտրախտ, Բորուսիա Դորտմունդ
Եվրոպա լիգա. Ֆրայբուրգ, Շտուտգարտ
Կոնֆերենցիայի լիգա. Մայնց։
Հիշեցնենք, որ «Բավարիան» այս մրցաշրջանում դարձավ Գերմանիայի չեմպիոն։