Էսօր շուկայում մի երգ ընկավ ականջովս ու հիշեցի, թե դրա պատճառով ոնց 2018-ին քիչ մնաց էն աշխարհ գնայի: Ֆրանկոֆոնիայի ամենաթեժ օրերն էին: Երևանում բոլորը Ղ էին ասում ու լսում: Սև, սպիտակ, մոխրագույն ու երկնագույն, մենք էլ ազգովի հետները, ֆրանսերեն էինք խոսում ու երգում: Նույնիսկ ֆրանսերեն քֆուրներ էինք տալիս, որ իմանան ինչքան անկեղծ ենք ու նվիրված: Էդ եռուն պահին հանկարծ մի պատի հետևից մի անսլուխ կռավոց եմ լսում. ,,Ինձ համար իմ պառավ յարը թանկ է, թանկ,,: Արյունը խփեց գլխիս: Ասի հաստատ մի տրոցկիստ, նացիոնալիստ, հակահեղափոխական շանորդի ա, որ ուզում ա մեր տոնը հարամի: Թափով վրա հասա, տեսնեմ Մաքրոնն ա երգում իրա պառավի համար: