Ֆրանսիան խոստանում է պատասխանել ԱՄՆ արտահանման 50% մաքսատուրքերին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ԵՄ ապրանքների վրա հունիսի 1-ից ուժի մեջ մտնող 50% ներմուծման մաքսատուրքերն անընդունելի են, BFMTV-ին ասել է Ֆրանսիայի արտաքին առևտրի հարցերով լիազոր նախարար Լորան Սեն-Մարտենը։ Նա նշել է, որ եվրոպացիները կձեռնարկեն պատասխան միջոցներ։

«Սա մեզ համար անընդունելի է», – ասաց նա՝ հաստատելով, որ նման մաքսատուրքերի դեպքում կոնյակի և այլ ապրանքների մատակարարումը Միացյալ Նահանգներ փաստացի կդադարի։ «Սա կնշանակի, որ կլինի եվրոպական արձագանք ամերիկյան արտադրանքին։ Կարծում եմ, որ սա նույնպես անընդունելի կլինի ամերիկացիների համար», – ասել է նա։

Թրամփը նախկինում հայտարարել էր, որ Եվրամիության հետ առևտրային բանակցությունների դժվարության պատճառով հանձնարարել է հունիսի 1-ից եվրոպական ապրանքների վրա 50% մաքսատուրք մտցնել։ Միևնույն ժամանակ, նա հիշեցրել է, որ եվրոպական ընկերությունները ստիպված չեն լինի վճարել, եթե իրենց արտադրանքը արտադրեն Միացյալ Նահանգներում։

Leave a Comment