Համբուրգում դանակով հարձակման հետևանքով 12 մարդ վիրավորվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Համբուրգի գլխավոր երկաթուղային կայարանում դանակով հարձակման հետևանքով վիրավորվել է առնվազն 12 մարդ։ Այս մասին հայտնել է Bild թերթը։

Հրատարակության տվյալներով՝ տուժածներից մի քանիսը գտնվում են ծանր վիճակում։

Համբուրգի ոստիկանությունը հաստատել է քաղաքի գլխավոր երկաթուղային կայարանում դանակով հարձակման փաստը։

«Կասկածյալը ձերբակալվել է ոստիկանության կողմից», – հայտնել են տեղի իրավապահ մարմինների ներկայացուցիչները։

Որոշ լրատվամիջոցներ հայտնել են, որ ոստիկանությունը ձերբակալել է մի կնոջը, մյուսները՝ մի տղմարդու:

Դեպքի հանգամանքները և հարձակվողի դրդապատճառները դեռևս պարզված չեն։

Գլխավոր կայարանում գնացքների երթևեկությունը ներկայումս դադարեցված է։ Մոտակա փողոցները փակ են։ Դեպքի վայրում են մեծ թվով ոստիկաններ և շտապօգնության աշխատակիցներ։

Leave a Comment