Հարձակում Համբուրգի կայարանում. տուժածների թիվը հասել է 17-ի

Բաժանորդագրվել

Իրավապահները ձերբակալել են կասկածյալին։

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Գերմանիայի Համբուրգ քաղաքի կենտրոնական կայարանում հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 17-ի։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Spiegel»–ին։

«Ըստ առկա տվյալների՝ տուժել է 17 մարդ, որոնցից 4-ը կյանքի համար վտանգավոր վնասվածքներ են ստացել», – գրում է լրատվամիջոցը։

Ավելի վաղ NDR հեռուստաալիքը հայտնել էր, որ հարձակման հետեւանքով 12 մարդ է տուժել։

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ 39-ամյա կասկածյալը ձերբակալվել է։ Կասկածյալը կին է, որ դանակով հարձակվել է ուղևորների վրա։

Leave a Comment