Նոր է, դեռ մի ամիս է՝ աշխատում է, մի ամսում չես կարող գնահատական տալ․ կաշխատի, կտեսնենք։ Այս մասին այսօր՝ մայիսի 23–ին, լրագրողների հետ զրույցում ասել է ավագնու ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը՝ անդրադառնալով Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին:
«Ինչպես ասում է ընկեր Ղուկասյանը, կապրենք, կտեսնենք։ Բյուջե չկա, բյուջեի նախագիծը մինչև չլինի, չենք կարող ասել՝ թերացումները շատ են, քիչ են։ Դեռ ժամանակ կա, ժամանակավրեպ է գնահատական տալը:
Մեր ծրագիրն է՝ մեր մանդատները ծառայեցնել գյումրեցիներին։ Խոշորացույցով հետևելու ենք կատարված աշխատանքին, իրականացվող ծրագրերին»,- ասել է նա։