
Իրանի արտաքին գործերի նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին հայտնել է, որ մեկնում է Հռոմ, որտեղ կայանալու է ԱՄՆ-ի հետ՝ Թեհրանի վիճարահույց միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հերթական փուլը:
«Ես մեկնում եմ Հռոմ՝ մասնակցելու ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունների հինգերորդ փուլին։ Համաձայնության ուղի գտնելը դժվար չէ. զրո միջուկային զենք = կա համաձայնություն, զրո հարստացում = համաձայնություն չկա: Որոշում կայացնելու Ժամանակն է», – X-ում գրել է նախարարը: