Հաջիևը և ԵՄ արտաքին կապերի ծառայության գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները

ԵՄ արտաքին կապերի ծառայության (EEAS) գլխավոր քարտուղար Բելեն Մարտինես Կարբոնելն ընդունել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևին, տեղեկանում ենք Բելեն Մարտինես Կարբոնելի գրառումից Х-ի միկրոբլոգում:

«Ուրախ եմ ողջունել Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևին EEAS-ում: Մենք քննարկեցինք ԵՄ-Ադրբեջան հարաբերությունները, ԵՄ աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և տարածաշրջանային զարգացումները: ԵՄ-ն շարունակում է հանձնառու լինել տարածաշրջանում խաղաղության և բարգավաճման ապահովմանը», -նշել է Բելեն Մարտինես Կարբոնելը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment