ԱՄՆ պետքարտուղար Մարկո
Ռուբիոն անդրադարձել է Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան երկու աշխատակիցների
սպանությանը և վճռականորեն դատապարտել դա: «Մենք ամենախիստ կերպով դատապարտում ենք
Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան երկու աշխատակիցների սպանությունը։ Մեր
աղոթքները նրանց մտերիմների հետ են»,- նշել է նա։
Ռուբիոյի խոսքով՝ դա
վախկոտ հակասեմական բռնության լպիրշ գործողություն էր։ «Չկասկածեք. մենք կգտնենք
մեղավորներին և կհանձնենք արդարադատության ձեռքը»,- վստահեցրել է ԱՄՆ
պետքարտուղարը: