ՌԴ Պետդուման կքննարկի ԽՍՀՄ-ի վերականգնման հարցը. «Ելցինին, Շուշկևիչին ու Կրավչուկին ոչ ոք լիազորություն չի տվել ստորագրելու Բելովեժյան համաձայնագիրը»

ԽՍՀՄ-ի
լուծարումը «անօրինական» է եղել, դրա իրավական կարգավիճակը պահանջում է քննարկում,
և պատգամավորները պատրաստ են բարձրացնել այս հարցը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտարարել
է Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական
​​կուսակցության Կենտրոնական կոմիտեի անդամ, Պետդումայի՝ ընտանիքի պաշտպանության,
հայրության, մայրության և մանկության հարցերով կոմիտեի ղեկավար Նինա Օստանինան։

Այսպես է նա մեկնաբանել Ռուսաստանի նախագահի խորհրդական Անտոն Կոբյակովի խոսքերն այն մասին, որ Խորհրդային Միությունը «իրավականորեն դեռևս գոյություն ունի», քանի որ, իբր, խախտվել է դրա լուծարման ընթացակարգը։  

Օստանինայի խոսքով՝ 1991 թվականին անցկացված
հանրաքվեի ժամանակ քաղաքացիների մեծամասնությունը քվեարկել է հօգուտ ԽՍՀՄ-ի
պահպանման։

«Այսինքն՝ և՛ իրավական, և՛ քաղաքական, և՛ մարդկային տեսանկյունից, ըստ
էության, Խորհրդային Միության գոյության դադարեցումը անօրինական էր, քանի որ ո՛չ (Ստանիսլավ)
Շուշկևիչին, ո՛չ (Բորիս) Ելցինին, ո՛չ էլ (Լեոնիդ) Կրավչուկին ոչ ոք լիազորություն
չի տվել ստորագրելու, այսպես կոչված, Բելովեժյան համաձայնագիրը։ Եվ մինչ օրս սա
իրավականորեն վիճահարույց փաստաթուղթ է»,- պնդում է կոմունիստ Օստանինան։

Նա հայտարարել է, որ «միանգամայն
համաձայն է նախագահի խորհրդականի հետ»։

Օստանինան
կարծում է, որ
իրենք պետք է համենայնդեպս
հետաքննություն կազմակերպեն
. «Եվ մենք պատրաստ ենք քաղաքական որոշում կայացնել.
Պետդումայում կխոսենք այս մասին»։

 

Leave a Comment