«Ռեալ Մադրիդի» և Բրազիլիայի հավաքականի վինգեր Ռոդրիգոն կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում։ «Չելսին» լրջորեն հետաքրքրված է ֆուտբոլիստով։ Լոնդոնյան ակումբը պատրաստում է «շոկային» առաջարկ անել ֆուտբոլիստի համար։ Այս մասին հայտնում է AS-ը։
Նշվում է, որ Ռոդրիգոն շատ մոտ է «Ռեալ Մադրիդից» հեռանալուն։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Ռոդրիգոն դժգոհ է «Ռեալ Մադրիդում» իր դերից և մտածում է թիմից հեռանալու մասին։
Այս մրցաշրջանում Ռոդրիգոն բոլոր մրցաշարերում անցկացրել է 50 հանդիպում, խփել 13 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 100 միլիոն եվրո։