Բրիտանիան վերջին պահին հետաձգել է Հնդկական օվկիանոսում գտնվող կղզիները Մավրիկիոսին փոխանցելու համաձայնագրի կնքումը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, մամուլի տվյալներով, Մավրիկիոսի ներկայացուցիչների հետ կստորագրի Չագոս կղզեխմբի փոխանցման մասին պայմանագիր։
Կղզեխմբի գլխավոր կղզում՝ Դիեգո Գարսիայում գտնվող բրիտանա-ամերիկյան ռազմաբազայի տարածքը Բրիտանիան վարձակալության կվերցնի 99 տարով, հաղորդում է BBC-ն։
Կղզին գտնվում է Հնդկական օվկիանոսում։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Չագոս կղզիների Մավրիկիոսին փոխանցման մասին համաձայնագիրը, որը հինգշաբթի առավոտյան պատրաստվում էր ստորագրել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, վերջին պահին հետաձգվել է Լոնդոնի Բարձր դատարանի որոշմամբ։
Դատավորը «ժամանակավոր պաշտպանություն» է տրամադրել Չագոս կղզիներից երկու կանանց, որոնք հայց էին ներկայացրել Արտաքին գործերի նախարարության դեմ։ Գործի քննությունը կշարունակվի հինգշաբթի օրվա երկրորդ կեսին։
Իր որոշման մեջ դատավորն արգելել է «Հնդկական օվկիանոսում գտնվող Բրիտանական տարածքի, որը հայտնի է նաև որպես Չագոս կղզեխումբ, օտարերկրյա կառավարությանը հնարավոր փոխանցման շուրջ բանակցությունների ավարտման համար վերջնական կամ իրավաբանորեն պարտադիր քայլերը»։
»։

Leave a Comment