Մայիս 22,2025 13:35
Ժնեւում ընթացող մրցաշարի երկրորդ շրջանի՝ ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովի ու ճապոնացի Կեյ Նիսիկորիի հանդիպումը, որտեղ Խաչանովը հաղթում էր 7:5, 2:5 հաշվով, երկրորդ սեթում ընդհատվել էր անձրեւի պատճառով: Դրանից հետո Նիսիկորին անսպասելի հրաժարվել էր պայքարը շարունակելուց, եւ մեր հայրենակիցը անցել էր քառորդ եզրափակիչ: Այս փուլում Խաչանովի մրցակիցը ավստրիացի Սեբաստյան Օֆներն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)