Քեյնն արձագանքել է Տոտենհեմի հաջողությանը — Armsport.am

«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը շնորհավորել է «Տոտենհեմին» Եվրոպա լիգայի եզրափակչում հաղթանակի կապակցությամբ: Մրցաշարի վճռորոշ հանդիպմանը լոնդոնյան ակումբը 1-0 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»։

«Շնորհավորում եմ, Տոտենհեմ», — գրել է Քեյնը։

Քեյնը «Տոտենհեմի» կազմում հանդես է եկել 2011-ից 2023 թվականներին և լոնդոնյան ակումբի հետ չի նվաճել ոչ մի տիտղոս Նա ակումբի կազմում անցկացրել է 435 հանդիպում՝ խփելով 280 գոլ։

«Տոտենհեմը» նվաճեց իր առաջին տիտղոսը 2008 թվականից ի վեր։

Leave a Comment