Չորեքշաբթի՝ երեկոյան, Վաշինգտոնում գտնվող հրեական թանգարանի առջև սպանվել է Իսրայելի դեսպանատան երկու աշխատակից. փոխանցում է CNN-ը:
Կասկածյալը 30-ամյա Էլիաս Ռոդրիգեսն է, որը ձերբակալության ժամանակ բղավել է՝ ազատ Պաղեստին:
Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատունը հայտնել է, որ սպանվածները վերջերս նշանադրվել էին և պատրաստվում էին ամուսնանալ։