
Դիտում ՝ 21 460
Մենք համոզված ենք, որ Հարավային Կովկասում ծագող հարցերն առաջին հերթին պետք է լուծվեն տեղի երկրների և մերձակա հարևանների կողմից․ հայտարարել է Սերգեյ Լավրովը։
«Դեմ չենք, որ արտատարածաշրջանային պետություններն իրենց հարաբերությունները զարգացնեն այստեղի երկրների հետ՝ այն ընկալմամբ, որ դա ուղղված չլինի տարածաշրջանում լարվածության ստեղծմանը, տեղի երկրների շահերի արհամարհմանը»,- ասել է նա։
ՌԴ ԱԳ նախարարը խոսել է նաև «3+3» ֆորմատի մասին և այդ շրջանակում հաջորդ նիստերի անցկացման մասին։
«Մենք խոսեցինք, թե որտեղ կարող է անցկացվել «3+3» ֆորմատով հաջորդ հանդիպումը։ Ես կարծում եմ, որ այդ միջոցառումը հյուրընկալել ցանկացողները՝ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են իրար հետ պայմանավորվել, մենք կարող ենք նրանց աջակցել՝ ապահովելու նիստերի շարունակականությունը։ Մենք կողմ ենք, որ հաջորդ երկու հանդիպումները տեղի ունենան Հայաստանում և Ադրբեջանում»,- ասել է Լավրովը։
Կիսվել սոց․ ցանցերում