Արմավիրի մարզում մեկնարկել է «Զվարթնոց» թաղամասից դեպի Մասիս ձգվող ավտոճանապարհի հիմնանորոգումը

Արմավիրի մարզում մեկնարկել է Տ-3-29/Մ-5/ («Զվարթնոց» թաղամաս)-/Հ-13/ ավտոճանապարհի առաջին 4,4կմ-ի հիմնանորոգումը, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ Հիմնանորոգվող հատվածը սկսվում է Մ-5 միջպետական ճանապարհից՝ «Զվարթնոց» թաղամասից և ձգվում է դեպի Մասիս։ 

Այս պահին կապալառու կազմակերպության կողմից կատարվում է գրունտի մշակում, վաքերի, մայթերի բետոնե եզրաքարարի տեղադրում։

Ճանապարհը շրջանցում է Երևանը, և առանց մայրաքաղաք մտնելու, հնարավոր է Արմավիրից՝ Մ-5-ից այս երթուղով հասնել մինչև Արարատի մարզ։ Անբարեկարգ լինելու պատճառով վարորդները խուսափում էին անցնել այս ճանապարհով, սակայն հիմնանորոգումից հետո ակնկալվում է, որ այն կունենա մեծ ինտենսիվություն՝ որոշակիորեն բեռնաթափելով նաև Երևանը։

Leave a Comment