
Եվրամիությունը «Ազատություն» ռադիոկայանին հեռարձակումը շարունակելու համար 5,5 միլիոն եվրո կտրամադրի։ ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալլասը ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում ասել է, որ ԵՄ-ն «նպատակ ունի ապահովել, որ «Ազատություն» ռադիոկայանը շարունակի գործել ԵՄ–ի հարևան երկրներում, ինչպես նաև Հյուսիսային Կովկասում և Կենտրոնական Ասիայում»։
Կալլասը նշել է, որ սա կարճաժամկետ ֆինանսավորում է, և այժմ ԵՄ երկրները պետք է համաձայնության գան երկարաժամկետ ֆինանսավորման շուրջ։