ԻԻՀ-ՀՀ ընդհանուր սահմանը պատմական հաղորդակցման ուղի է, Թեհրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն այդ սահմանի նկատմամբ. նախարար Նասիրզադե

«Իրանը դեմ է միջազգային և աշխարհաքաղաքական սահմանների ցանկացած փոփոխության», – ինչպես հայտնում է IRNA-ն, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ Երևանում հանդիպման ժամանակ ասել է ԻԻՀ պաշտպանության նախարար, գեներալ Ազիզ Նասիրզադեն։

Նա տարածքային ամբողջականության և սահմանների կայունության պահպանումը համարել է Իրանի քաղաքականության անփոփոխ սկզբունքներից մեկը:

Գեներալ Ազիզ Նասիրզադեն ընդգծել է՝ Իրանի և Հայաստանի միջև ընդհանուր սահմանը երկու ազգերի միջև պատմական հաղորդակցման ուղի է, և Թեհրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն այս սահմանի նկատմամբ։

ՀՀ պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ բրիգադի գեներալ Նասիրզադեն նաև ընդգծել է երկու երկրների միջև հարաբերությունների ռազմավարական կարևորությունը և ասել, որ Հայաստանը հատուկ տեղ ունի Իրանի հարևանության քաղաքականության մեջ, և որ Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները կառուցված են ամուր պատմական և մշակութային հիմքերի վրա

Գեներալի խոսքով՝ Կովկասում երկարատև խաղաղությունը լայն հնարավորություններ կստեղծի տարածաշրջանային զարգացման համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment