Դատարանն ԱԳՆ-ի դիմաց միջադեպի գործով կայացրել է արդարացման վերդիկտ՝ ոստիկանների և ցուցարարների միջև տեղի ունեցածը չհամարելով խուլիգանություն

Մայիս 21,2025 11:09

Փաստաբան Վարդուհի Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումից տեղեկանում ենք. «Դատավոր Մուշեղ Արամյանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակցիայի մասնակիցների նկատմամբ կայացրեց արդարացման վերդիկտ՝ ԱԳՆ շենքի մոտ ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև տեղի ունեցած միջադեպը չհամարելով խուլիգանություն»:

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակից Մեսրոպ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը

ԱԳՆ գործով կայացվեց արդարացման վերդիկտ։

2024թ-ի մայիսի 31-ին Սրբազան շարժման շրջանակներում ԱԳՆ դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիայի գործով այսօր տեղի ունեցած նիստում դատարանը կայացրեց արդարացման վերդիկտ։

Անսահման շնորհակալ եմ գործի շրջանակներում իմ պաշտպանությունը բարձր արհեստավարժությամբ ու նվիրումով իրականացրած պաշտպաններիս Արսեն Բաբայանին, Նարե Հոնարչյանին, Վարազդատ Հարությունյանին, գործի շրջանակներում պաշտպանություն իրականացնող Վարդուհի Սարգսյանին։ Շնորհակալություն բոլորին ովքեր համարձակություն ունեցան և այս դժվար օրերին եղան մեր կողքին։

Կարդացեք նաև

Ազատություն և արդարություն բոլոր քաղաքական բանտարկյալներին և քաղաքական հալածյալներին։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Leave a Comment