Իրավապաշտպան Արսեն Բաբայանն անդրադարձել է «Իրավունք» թերթի հրապարակմանը։
Նա մասնավորապես նշել է․
Բոլորը մի մարդու պես որոշել են շեֆին «նեղը» գցել այս հարցով, այլ կերպ ասած՝ առաջիկա վարչության նիստի ժամանակ Փաշինյան Նիկոլի առաջ պայման են դնելու՝ կա՛մ տիկնոջը բերել ցիվիլ դաշտ, կա՛մ իրենք «փաս են»՝ նրան արդարացնելու գործում։
Անկեղծ ասած բոլորովին չեմ հավատում այս տեղեկությանը: Ամբողջ այդ կուսակցությունում չկա գեթ մեկ մարդ, որն ունենա այնքան համարձակություն, որ կարողանա նույնիսկ մի փոքր տխուր դեմք ընդունել Աննա Հակոբյանի արարքների պատճառով…
Վստահ եմ, որ նրանցից յուրաքանչյուրն առանձին-առանձին Նիկոլ Փաշինյանին ու նրա տիկնոջը պինդ սատարում են հայտնում ու ավելացնում՝ էդ քիչ ա, շուտով կարող ենք գլխներին էլ խփել քացով: