Հայաստանը՝ Հնդկաստանից ու Ֆրանսիայից գնել է զենք-զինամթերք – HayqNews

Sputnik Armenia. Հայաստանը Հնդկաստանի հետ 1.5 միլիարդ դոլարի և Ֆրանսիայի հետ 250 միլիոն դոլարի պաշտպանական պայմանագրեր է կնքել, ասվում է միջազգային հարցերով ռուսական խորհրդի վերլուծական զեկույցում:

Նյու Դելիի հետ կնքված պայմանագրերը ներառում են Pinaka բազմակի կրակի հրթիռային համակարգերի, Konkurs հակատանկային հրթիռների, ականանետների և տարբեր զինամթերքի մատակարարում։

Երևանը նաև գնել է կամ պլանավորում է գնել 155 մմ ATAGS հաուբիցներ, ինքնագնաց և քարշակվող հաուբիցներ, ZADS հակաօդային համակարգեր և Akash 1S հակաօդային պաշտպանության համակարգեր։ Նախատեսվում է նաև MR-SAM հրթիռների և Akash-NG22 միջին հեռահարության ՀՕՊ համակարգերի ձեռքբերում։ Հայաստանը Ֆրանսիայից գնել կամ գնում է Bastion զրահատեխնիկա և Safran գիշերային տեսողության սարքերի խմբաքանակ, 3 GroundMaster 200 ռադար և Mistral 3 ԶՀՀ։

2024 թվականին պայմանագրեր են կնքվել նաև PGM հարձակողական հրացանների և Caesar ինքնագնաց հաուբիցների մատակարարման համար։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Leave a Comment