Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում. Արթիկ քաղաքից դեպի Հառիճ գյուղ տանող ավտոճանապարհին 35-ամյա վարորդը «BMW»-ով գլխիվայր շրջվել է

Այսօր՝ մայիսի 20-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Արթիկ քաղաքից դեպի Հառիճ գյուղ տանող ավտոճանապարհին Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Սմբատ Մելքոնյանը իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բնակչի քարե պարսպին, ապա բետոնե էլեկտրասյանը ու գլխիվայր շրջվել։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին գիտակցության չգալով մահացել է։

Վթարի փաստով Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Leave a Comment