Եկատերինբուրգի Կենտրոնական շրջանային զինվորական դատարանը 16 տարվա ազատազրկման է դատապարտել 27-ամյա անարխիստ Ալեքսեյ Ռոժկովին, որը Բերյոզովսկի քաղաքում զինկոմիսարիատ էր հրկիզել դեռևս Ուկրաինա ռուսաստանյան ներխուժման սկզբում։ Այս մասին հայտնում է «Медиазона»-ն։
Ռոժկովին դատում էին ահաբեկչության, ինչպես նաև ահաբեկչության արդարացման և ռուսաստանյան բանակի մասին «կեղծ լուրեր» տարածելու հոդվածներով՝ «Ходорковский LIVE» հաղորդմանը տված հարցազրույցի համար։
Առաջին հինգ տարին Ռոժկովը պետք է անցկացնի բանտում, մնացած ժամկետը՝ խիստ ռեժիմի գաղութում։ Նրան նաև չորս տարով արգելել են կայքեր և ալիքներ վարել համացանցում։