Խորհրդարանը քվեարկել է Միջազգային քրեական դատարանից Հունգարիայի դուրս գալու օգտին

Հունգարիայի խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ հավանություն է տվել օրինագծին, որը նախաձեռնում է երկրի դուրս գալը Միջազգային քրեական դատարանից (ՄՔԴ)։
Օրենքի պարզաբանման մեջ ասվում է, որ «Հունգարիան վճռականորեն մերժում է միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ քրեական դատարանների, որպես քաղաքական ազդեցության գործիքներ օգտագործումը», հայտնում է DW-ն։ Հունգարիան դարձել է ԵՄ առաջին երկիրը, որը պաշտոնապես նախաձեռնել է ՄՔԴ-ից դուրս գալու գործընթացը։
Որոշումն ընդունվել է Բուդապեշտ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի այցից կարճ ժամանակ անց։ Նրա նկատմամբ գործում է ձերբակալման օրդեր, որը տրվել է Միջազգային քրեական դատարանի կողմից։ Հունգարիան հրաժարվել է այն կատարել։ ՄՔԴ-ից պաշտոնական դուրս գալն ուժի մեջ կմտնի 12 ամիս անց։

Leave a Comment