Վենեսուելայի ներքին գործերի նախարար Դիոսդադո Կաբելյոն հայտարարել է, որ հրամայել է կասեցնել Կոլումբիայից թռիչքները՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի, էներգահամակարգի և երկրի այլ օբյեկտների վրա «դավադրության» և պլանավորված հարձակումների մեղադրանքով 38 մարդու, այդ թվում՝ Կոլումբիայի միջոցով ժամանած մոտ 17 օտարերկրացու ձերբակալությունից հետո։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
«Մենք հրահանգ ենք տվել կասեցնել Կոլումբիայից մեր երկիր բոլոր թռիչքները։ Մենք բացահայտել ենք նոր դավադրություն և ահաբեկչություն, մենք ձերբակալել ենք վենեսուելացիների մի խումբ, որոնք պայթուցիկ նյութերով վերադառնում էին երկիր»,- ասել է նախարարը։
Ավելի ուշ Վենեսուելայի ավիացիոն իշխանությունները հայտարարել են, որ միջոցառումը կտևի մինչև մայիսի 26-ը։ Կիրակի օրը Վենեսուելայում ընտրություններ կանցկացվեն։