Պուտինի օգնական. Հաղթանակի օրվա նախօրեին Կարմիր հրապարակի շրջանում ահաբեկչության սպառնալիք է կանխվել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում պատմել է Ռուսաստանում հաղթանակի օրվա տոնակատարության նախօրեին Ուկրաինայի հարձակումների և Կրեմլի ու Կարմիր հրապարակի շրջանում ահաբեկչությունների սպառնալիքի կանխման մասին, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Մեր նախագահն ընդգծել է վերջերս նշված Մեծ Հաղթանակի տարեդարձի նշանակությունը և հիշեցրել, որ տոնակատարության նախօրեին Ռուսաստանը հայտարարել էր եռօրյա հրադադարի մասին։ Դրանից հետո մայիսի 6-ի լույս 7-ի գիշերը Ուկրաինան ռուսաստանյան տարածքի ուղղությամբ արձակել էր 524 անօդաչու, ինչպես նաև ամերիկյան Storm Shadow հրթիռներ, ընդ որում՝ մեծ մասն ուղղված էր Մոսկվայի վրա։ Գրեթե բոլորը խոցվել են։ Այդ ժամանակ էլ կանխվել են ահաբեկչություններ իրականացնելու սպառնալիքները մայրաքաղաքի կենտրոնում՝ Կրեմլի և Կարմիր հրապարակի շրջանում»,- վերապատմել է Ուշակովը ՌԴ նախագահի խոսքերը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Leave a Comment