Սերբիան մտադիր է օրական 2 միլիոն խորանարդ մետր գազ ստանալ Ադրբեջանից

Սերբիան Ռուսաստանի հետ քննարկում է տարեկան 2,5 մլրդ խորանարդ մետր գազի մատակարարման վերաբերյալ երեքից մինչև 10 տարի ժամկետով երկարաժամկետ պայմանագրի կնքումը։ Այս մասին TV Prva-ի եթերում հայտարարել է «Սրբիյագազ» պետական ընկերության գլխավոր տնօրեն Դուշան Բայատովիչը։
«Մենք տարեկան 2,5 միլիարդ կունենանք՝ առնվազն երեք տարով, առավելագույնը՝ 10 տարով։ Կապահովենք շուկայի կայունությունը, որպեսզի շահարկումներ չլինեն»,- ասել է Բայատովիչը, հաղորդում է «Российская газета» պարբերականը։
Ըստ նրա, ՌԴ-ի հետ գազային ապագա համաձայնագիրը ենթադրում է Սերբիա օրական 8 և 4 մլն խորանարդ մետր ռուսաստանյան գազի մատակարարում։ Այս լրացուցիչ ծավալները կապված են ամենամեծ ռիսկի հետ, հավելել է էներգետիկ ընկերության ղեկավարը, և պետք է որոշել, թե ինչպես վարվել տվյալ ռիսկերի հետ։
Նաև Սերբիան նախատեսում է օրական 2 մլն խորանարդ մետր գազ ստանալ Ադրբեջանից, 2-3 մլն խորանարդ մետր՝ Հունգարիայից։

Leave a Comment