ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան հաստատել են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները

ԵՄ-ն հավանություն է տվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթին, որն ուղղված է ստվերային նավատորմի գրեթե 200 նավերի դեմ։ Այս մասին սոցցանցերում գրել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը։
«Նոր միջոցառումներն ուղղված են նաև հիբրիդային սպառնալիքներին և մարդու իրավունքներին։ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ են մշակվում։ Որքան երկար Ռուսաստանը պատերազմ վարի, այնքան ավելի կոշտ կլինի մեր պատասխանը»,- նշել է նա։
Մեծ Բրիտանիան մայիսի 20-ին նույնպես նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն անդրադարձել են ռուսաստանյան նավթի փոխադրմանը մասնակից անձանց ու ընկերություններին, ինչպես նաև ֆինանսական հաստատություններին և ռուսամետ բլոգերներին։

Leave a Comment