Տնից, սեփական հայրենիքից զրկված ու ողբերգությունով անցած մարդիկ իրենց անլուծելի խնդիրների հետ մնացել են միայնակ. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

10 օրից լրանալու է այն ժամկետը, որից հետո բռնի տեղահանված արցախցիներին հատկացվող օգնության ծրագիրը էականորեն կրճատվելու է:

Իշխանությունն այս ընթացքում մարդկանց «կերակրեց» ստերով, թե իբր որոշակի փոփոխություններ է անելու սոցիալական և բնակարանային ծրագրերում, սակայն դրանք մնացին գրեթե անփոփոխ:

Մարդկանց մեծամասնության համար անհասանելի է մնում բնակարանային ծրագիրը, իսկ սոցիալական բլոկի լուրջ կրճատումները մարդկանց բառիս բուն իմաստով փողոցում հայտնվելու վտանգի առաջ են կանգնեցրել:

Իշխանությունը մարդկանց ձայնը փորձում է լռեցնել արցախցի տարբեր պաշտոնյաների, գործարարների չարաշահումների մասին տեղեկություններ դաշտ նետելով, սակայն դրանով ո´չ մարդկանց խնդիրներն են լուծվում, ո´չ էլ հանցագործություններ բացահայտվում. որևէ մեկն էլ այդ մեղադրանքներով պատասխանատվություն չի կրել:

Տնից, սեփական հայրենիքից զրկված ու մի ողջ ողբերգությունով անցած մարդիկ իրենց անլուծելի խնդիրների հետ մնացել են միայնակ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment