
Իրանը դեռևս ամերիկյան կողմից գրավոր առաջարկներ չի ստացել իր միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու համար, որի մասին խոսել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«Մենք դեռևս որևէ գրավոր առաջարկ չենք ստացել ամերիկյան կողմից։ Բոլոր առաջարկները արվել են բանավոր՝ օմանցի միջնորդների միջոցով, բայց մեզ գրավոր առաջարկներ չեն ներկայացվել», – ասել է Բաղային։
«Բացի այդ, այս բանավոր առաջարկները անընդհատ փոխվում են։ Միացյալ Նահանգների բանակցողները կամ այլ լիազորված անձինք անընդհատ նոր հարցեր են բարձրացնում, ինչը լրջորեն խաթարում է բանակցային գործընթացը։ Այն վարելը չափազանց դժվար է, երբ կողմերից մեկն անընդհատ փոխում է ձևակերպումները», – հավելել է Բաղային։