Հայաստանն առաջարկել է Կիպրոսի հետ ռազմավարական գործընկերություն, Կիպրոսը դրական է արձագանքել

Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ Հայաստանը Կիպրոսին առաջարկել է բարձրացնել երկկողմ համագործակցությունը ռազմավարական գործընկերության մակարդակի։

Մամուլի ասուլիսում Սիմոնյանը նշել է, որ կողմերը քննարկել են համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային հարթակներում։

«Մեր կողմից նաև առաջարկ եկավ՝ բարձրացնել մեր համագործակցության աստիճանը ռազմավարական գործընկերության մակարդակի: Եվ տիկին Դիմիտրիուն իր կողմից դրական արձագանքեց այս առաջարկին»,-ասել է Սիմոնյանը:

ԱԺ նախագահի խոսքով՝ Դիմիտրիուն Հայաստանի ամենավառ, ամենաարտահայտված ընկերներից է միջազգային հարթակներում։

Leave a Comment