Ապօրինի արդյունահանում Ջաջուռում. Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության բացահայտումը


Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն, առանց թույլտվության և համապատասխան փաստաթղթերի, իրականացնում է ապօրինի արդյունահանում:


Ստուգմամբ պարզվել է, որ Ջաջուռ գյուղի վարչական տարածքի ավելի քան 4 հեկտար հողատարածքում արդյունահանման թույլտվություն ընկերությանը տրվել է 2020 թվականին, ու թեև այս տարվա մարտի 21-ին թույլտվության ժամկետը լրացել է, սակայն օգտակար հանածոյի արդյունահանումն ու վաճառքը շարունակվել է: Պարզվել է նաև, որ արդյունահանումն իրականացվել է խախտումներով, մասնավորապես` խճաքարի պահեստավորումն ընդգրկել է տրամադրվածից ավելի տարածք:


Պետությանը պատճառված վնասի չափը պարզվում է:


Ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու հատկանիշներով Ախուրյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:


Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:


 

Դիտումների քանակ1

Leave a Comment