Ամերիկյան վարչակազմը կարողացավ որոշակիորեն մոտեցնել Ռուսաստանի և Կիևի իշխանությունների դիրքորոշումները ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը։
«Այս բանակցություններում մարդիկ դիրքորոշումներ են արտահայտում։ Արվեստ կայանում է նրանում, որ կողմերի միջև եղած անդունդը հաղթահարվի, և կարծում եմ՝ մենք դա որոշ չափով արել ենք», – ասել է նա ABC News-ին։
Ուիթքոֆը հավելել է՝ Վաշինգտոնը «մայիսի 19-ին մեծ առաջընթաց կգրանցի ներկայիս իրավիճակը և բանակցություններն ավարտելու եղանակը հասկանալու գործում»։