Պեսկпվը՝ Թրшմփի հայտարարության մասին – Lragrogh.com

Դիտում ՝ 22 551

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույց կկայանա։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Այս կերպ նա մեկնաբանել է Թրամփի հայտարարությունը մայիսի 19-ին Պուտինին զանգահարելու ծրագրերի մասին՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև առևտրային հարցերը քննարկելու համար։

Ամերիկացի առաջնորդը նաև հույս է հայտնել, որ Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հեռախոսազրույցներից հետո ռազմական հակամարտության գոտում ռազմական գործողությունները կդադարեն։

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment