Եգիպտոսը գնահատել է Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները

Եգիպտոսը ողջունում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուրբաթ օրը Ստամբուլում կայացած բանակցությունները և կողմերին կոչ է անում հետագա քայլեր ձեռնարկել վստահության ամրապնդման համար, շաբաթ օրը հայտարարել է Եգիպտոսի ԱԳՆ-ն։

«Եգիպտոսի Արաբական Հանրապետությունը ողջունում է Ստամբուլում Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունները… Եգիպտոսն ընդգծում է, որ այդ քայլը հուսադրող զարգացում է»,- ասվում է Եգիպտոսի ԱԳՆ հայտարարության մեջ։

Եգիպտոսը նաև կոչ է արել Ռուսաստանին և Ուկրաինային հետագա քայլեր ձեռնարկել վստահության ամրապնդման համար՝ հրադադարի և հակամարտության քաղաքական կարգավորման հասնելու համար:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի վաղ առաջարկել էր Ուկրաինային վերսկսել ուղիղ բանակցություններն առանց նախապայմանների Ստամբուլում մայիսի 15-ին։

Leave a Comment