Իրшքը 40 մլն դոլար կհատկացնի Գшզայի և Լիբանանի վերականգնման համար

Դիտում ՝ 21 464

Իրաքի վարչապետ Մոհամեդ ալ-Սուդանին հայտարարել է, որ Բաղդադը 20-ական միլիոն դոլար կհատկացնի Գազայի հատվածի և Լիբանանի վերականգնման համար։

«Արմենպրեսի»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ փոխանցելով Իրաքի վարչապետի հայտարարությունը։

«Մենք հայտարարում ենք համատեղ արաբական աշխատանքը խթանելու համար 18 նախաձեռնությունների մասին։ Իրաքը 20 միլիոն դոլար կհատկացնի Գազայի վերականգնմանը և 20 միլիոն դոլար՝ Լիբանանի վերականգնմանը»,-ասել է ալ-Սուդանին Բաղդադում Արաբական լիգայի գագաթնաժողովի բացման ժամանակ։

 

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment